Հոկտեմբերի կեսերից Չիլիում շարունակվող անկարգությունների հետևանքով 2200 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Աս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Չիլիի նախագահ Սեբաստիան Պիների հայտարարությանը:
Ըստ նախագահի` հարձակման է ենթարկվել ոստիկանական 188 կայան և իրավապահ ծառայության գրեթե 1000 ավտոմեքենա: «Ոստիկանությունն այս պահին օգնության կարիք ունի»,- ասել է Սեբաստիան Պիները` հավելելով, որ ոստիկանությունը պետք է պահպանի իրավակարգը` հարգելով մարդու իրավունքներն ու չխախտելով օրենքը:
Ավելի վաղ Human Rights Watch-ի կողմից հրապարակված զեկույցում Չիլիի ոստիկանությունը մեղադրվում էր մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեջ:
Հիշեցնենք, որ Սանտյագոյում բողոքի ցույցերն սկսվել են հոկտեմբերի 14-ից, երբ իշխանությունները որոշում կայացրին բարձրացնել մետրոյի գինը: Տեղի ունեցած ցույցերի արդյունքում կա 2 զոհ:
Երկրի կառավարությունը ներկայումս ձեռնարկում է մի շարք սոցիալական միջոցառումներ` փորձելով կարգավորել առաջացած ճգնաժամը: