ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Քենեթ Մաքքենզին կարծում է, որ անցած ժամանակահատվածում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել իր միջուկային ծրագրի զարգացման գործում և այժմ «շատ մոտ է» միջուկային զենքի ստեղծման հնարավորությանը:
«Այս անգամ նրանք շատ մոտ են», – ասել է Մաքքենզին Time ամսագրին տված հարցազրույցում՝ գնահատելով այն, թե որքան մոտ է Թեհրանը միջուկային զենք ստանալուն:
«Ես կարծում եմ, որ նրանց (Իրանին) դուր է գալիս բեկման գաղափարը», – հավելել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը: