Սիրիայի բանակային ուժերը կիրակի օրը դիրքավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում ՝ Ռաս ուլ Այն քաղաքի մոտ, Թուրքիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ սահմանային գոտում տասնյակ գյուղերի և ավանների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո սիրիական բանակը մտել է նաև Ռաս ուլ Այնի մերձակայքում գտնվող Ալ-Կիսրա և Թել Զիյաբ բնակավայրեր:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ն, նախօրեին քրդական ուժերից բաղկացած «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» կոալիցիան հայտարարել էր Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները կատարելու մասին:
Վերը նշված պայմանավորվածությունները իրենցից ներկայացնում են հուշագրի ընդունում Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, որով կողմերը համաձայնության են գալիս Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ համատեղ գործողությունների շուրջ։
Ինչից հետո Անկարան հայտարարել է, որ իր լայնածավալ գործողությունը սահմանամերձ տարածքում դադարեցվել են։
Թուրքիան մտադիր է գրավված տարածքներում հետագայում վերաբնակեցնել փախստականներին։