Գերմանիան եւ Եվրամիությունը ստիպված կլինեն լավ հարաբերություններ պահպանել ոչ ժողովրդավարական երկրների հետ, անհրաժեշտ է երաշխավորել խաղաղ գոյակցությունը։ РИА новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք նաեւ բարձր ենք գնահատում ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները։ Շատերը նույնն են անում, բայց ոչ բոլորը։ Եւ երբ մենք աշխատում ենք այնպիսի աշխարհում, որ մեզ պետք է լավ հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք դեռ չեն որոշել են գնալ այդ ճանապարհով. դա հենց իրենց որոշելիքն է, թե ինչ ճանապարհով են նրանք ցանկանում գնալ։ Բայց մենք պետք է երաշխավորենք, որ մենք կարող ենք խաղաղ ապրել, եւ դա հեշտ չի լինի, բայց դա մարտահրավեր է, որը կանգնած է մեր առջեւ, եւ մենք պետք է դրան լծվենք», – հայտարարել Է կանցլերը Չինաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների համատեքստում:
Շոլցը նշել է, որ «այն խաղաղությանը, որում մենք ապրում ենք եւ ապրելու ենք, չափազանց կարեւոր է ուժեղ Եվրամիությունը»: «Այն (խաղաղություն) չի լինի երկբեւեռ, ինչպես շահարկում են ոմանք, դա կլինի բազմաբեւեռ բազմաթիվ ուժեղ տերությունների ձևաչափ։ Արդեն բավական երկար կա ոչ միայն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, այլեւ Չինաստանը եւ այլ ասիական երկրներ, ինչպիսիք են Կորեան, Ճապոնիան, Հնդկաստանը։ Ուժեղ, զարգացող երկրներ կլինեն նաեւ ուժեղ աֆրիկյան եւ Հարավային Ամերիկայի երկրները: Այդ բազմաբևեռ աշխարհին բազմակողմ ձևաչափով համատեղ աշխատանքի դրդելը այն է, ինչը մեզ միավորում է», – հայտարարել է Շոլցը, որը գտնվում է որպես կանցլերական առաջին արտասահմանյան ուղևորության մեջ: