Թուրքիայի ազգային նավթային ընկերության (TPAO) մամուլի ծառայությունը դեկտեմբերի 10-ին Twitter-ում հայտնել է, որ թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու նավթահանք է հայտնաբերվել:
2021 թվականի մայիսին Թուրքիայում երեք նոր նավթային հորեր են բացել, ինչը թույլ է տվել երկրում նավթի արդյունահանումը հասցնել օրական 61 հազար բարելի: Երկու հանքավայր է հայտնաբերվել Դիարբեքիրի հարավարևելյան նահանգում, իսկ մեկը՝ հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելիում։
Թուրքիայի նավթարդյունահանման հիմնական տարածաշրջանները գտնվում են երկրի հարավ-արևելքում՝ Դիարբեքիր, Ադըյաման և Շանլըուրֆա նահանգներում, սակայն նավթի պաշարները երկրում մեծ չեն և նավթարդյունահանումը ապահովում է Թուրքիայի պահանջները ոչ ավելի, քան 5 տոկոսը: Նավթի, այդ թվում՝ ռուսական, ներմուծումը թուրքական ծախսերի զգալի մասն է կազմում։