ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից: Դա պետք է դառնա կարևոր առաջին քայլը ճգնաժամի խաղաղ կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է նա:
Ստոլտենբերգն ակնհայտ անիրագործելի է համարել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ներկայացվող մի շարք պահանջները:
«Նրանք պահանջներ են ներկայացնում՝ իմանալով, որ մենք չենք կարող դրանք կատարել»,- ասել է Ստոլտենբերգը։
Որպես օրինակ՝ նա նշել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից հրաժարվելու պահանջը։