ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի իրավիճակային կենտրոնից հետևում են բալիստիկ հրթիռների արձակման հետ կապված ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Интерфакс-ին հայտնել է, որ պետության ղեկավարը զորավարժությունների մեկնարկ է տվել:
Նախօրեին հայտնի է դարձել, որ շաբաթ օրը կանցկացվեն ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակմամբ: Զորավարժություններին ներգրավված են օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, հյուսիսային և Սևծովյան նավատորմերը:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զորավարժությունը նախապես է ծրագրված եղել։