Ռուսաստանն ընդունում է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահն է, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե, Զելենսկին Ուկրաինայի նախագահն է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարակից հարցին։
Պեսկովը ոչինչ չի ասել այն մասին, թե առաջիկայում կարո՞ղ են արդյոք շփումներ տեղի ունենալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։
«Այժմ ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին։