Մոսկվայի դատարանը վարչական կալանք է նշանակել Թուրքիայի քաղաքացու նկատմամբ՝ ոչ իրավաչափ ակցիային մասնակցելու համար, որը, իշխանությունների կարծիքով, խանգարել է մայրաքաղաքի տրանսպորտային միջոցներին, հաղորդում է Интерфакс-ը:
«Տուշինսկի դատարանը Թուրքիայի քաղաքացի Յունուս Թութար Էմրեին մեղավոր է ճանաչել 20.2 – րդ հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված իրավախախտման համար (մասնակցությունը չհամաձայնեցված ակցիային, որը խոչընդոտել է տրանսպորտային միջոցներին) և նրան 15 օր կալանավորել», – գործակալությանը հայտնել է փաստաբան Վլադիմիր Նեմանովը:
Փաստաբանի խոսքով՝ տղամարդը ձերբակալվել է նախօրեին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում։ Նշվում է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հայտնել էր, որ մարտի 6-ին երկրում ձերբակալվել են Ուկրաինայում գործողության դեմ ակցիայի ավելի քան 3500 մասնակիցներ: