Չինաստանի հարավում կործանվել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում 133 ուղևոր է եղել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ТАСС-ը։
Անկման ենթադրյալ վայրը գնվում է Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի Ուչժոու քաղաքային օկրուգում գտնվող Տեն գավառում: Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։
Ավիաընկերությունը Boeing-ը շահագործում է 2015 թվականից։