«Россия сегодня» միջազգային մեդիախմբի ( ՄՄԽ) և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 минут» ծրագրի հաղորդավարուհի Օլգա Սկաբե7ան ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենը երկրի ԱԳՆ-ի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում Է 22 ռուսաստանցի, որոնց գերատեսչության ղեկավար Մարիս Փեյնը համարել Է «կրեմլամետ քարոզիչներ»:
Բացի RT-ի ղեկավարից, ցուցակում հայտնվել Է «Говорт Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, «Ինֆորոս», News Front հրատարակությունների և «Камертон» հանդեսի ղեկավարները:
Ցուցակում հայտնվել է նաև ռուսաստանցի փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը՝ Դարյան՝ United World International-ի խմբագրության ղեկավարը: Արևմուտքի մի շարք երկրներ ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանել:
Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու և ՌԴ-ում արտադրությունները փակելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտարարել են Կրեմլում, Արևմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրանց պատրաստվել Է կանխապես, դրանց վերաբերյալ պահանջվում Է վերլուծություն և գերատեսչությունների համակարգում՝ պատասխան միջոցներ մշակելու համար, որոնք համապատասխանում են ՌԴ-ի շահերին, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»: