Հունգարիայի հարավում գնացքը բախվել է մեքենային և դուրս եկել ռելսերից, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
Իրավապահների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 7-ին (Երևանի ժամանակով 09։00-ին) Չոնգրադի հարավային շրջանի Մինդսենթ քաղաքում։
Հայտնի է, որ ֆուրգոնը դուրս է եկել երկաթուղային գծերի վրա, դրան հարվածել է գնացքը, որն ի վերջո ուժգին հարվածից դուրս է եկել ռելսերից։