Մոսկվան նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարող բոլոր երկրներին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА новости-ին հաստատել է, որ գերատեսչությունը նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ:
Այդպես նա պատասխանել է Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին, որում ասվում էր նման նոտայի մասին։
«Այո, ուղարկել ենք», – ասել է Զախարովան։
Ճշտող հարցին, թե որ երկրներ են նոտա հղել, նա պատասխանել է՝ բոլորին։