Կիպրոսում ՌԴ դեսպանը Ստանիսլավ Օսադչին հերքել հրապարակումները, թե իբր Մոսկվան պլաններ ունի Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացված տարածնքերում հյուպատոսություն բացել կամ ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։
Դեսպանը նաև հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Կիպրոսի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիման վրա մնում է անփոփոխ։ Ռուսաստանը մտադիր չէ ճանաչել որևէ այլ իշխանություն, բացի Կիպրոսի Հանրապետության պաշտոնական իշխանություններից»։
Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է հայտարարության մեջ, կիպրոսյան կողմի հետ մշակվում է Ռուսաստանի քաղաքացիներին օգնության բարելավման հարցը։
«Կիպրոսի հարցում մեր դիրքորոշման շրջանակներում ռուսական կողմը ներկայումս ուսումնասիրում է այն տարածքներում բնակվող Ռուսաստանի հազարավոր քաղաքացիների օգնության տրամադրման բարելավման հնարավորությունները, որոնց նկատմամբ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը արդյունավետ վերահսկողություն չի իրականացնում։ Խոսքը ոչ միայն հյուպատոսական սպասարկման, այլև ռուս հայրենակիցներին հումանիտար, մշակութային և կրթական աջակցության մասին է։ Այդ ուղղությամբ մեր բոլոր քայլերը համաձայնեցվում են Կիպրոսի Հանրապետության պաշտոնական իշխանությունների հետ», – հայտնել է Օսադչին։