ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քիմիական զենք կիրառելու մեջ:
«Նրանք մեղադրել են ԱՄՆ-ին և Ուկրաինային քիմիական զենքի կիրառման համատեքստում, և մենք գիտենք, որ նրանք ընդունակ են քիմիական զենք կիրառել։ Նրանք օգտագործել են այն իրենց մարդկանց դեմ, նրանք օգտագործել են այն Սիրիայում», – ասել է Թոմաս-Գրինֆիլդը։
«Այդ պատճառով մենք պետք է լրջորեն վերաբերվենք սպառնալիքին։ Եվ դա լուրջ սպառնալիք է, հատկապես անվտանգության խորհրդի մշտական անդամի համար… և մենք կպատասխանենք ու պատասխանատվության կենթարկենք նրանց», – հավելել է նա։
Դիվանագետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի վաղ, իբր սպառնացել է միջուկային զենք կիրառել։
ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բազմիցս սադրանքներ է իրականացրել այլ երկրների կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման վերաբերյալ։