Անկարան պատրաստ է նավ ուղարկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ուկրաինացի ազգայնականների և խաղաղ քաղաքացիների տարհանման համար: Այս մասին շաբաթ հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
«Ծրագրի համաձայն՝ «Ազովստալ» մետալուրգիական խոշոր գործարանից տարհանված մարդիկ ցամաքով կտեղափոխվեն Բերդյանսկ նավահանգիստ, որը, ինչպես և Մարիուպոլը, գտնվում է Ազովի ծովում։ Իսկ թուրքական նավը նրանց Սև ծովով կտեղափոխի Ստամբուլ։ Եթե դա կարող է անել այնպես, որ մենք ուրախ կլինենք դա անել, մենք պատրաստ ենք. մեր նավը պատրաստ է ուղևորվել և վիրավոր զինվորներին և այլ քաղաքացիական անձանց հասցնել Թուրքիա», – ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը։