Եվրամիության երկրները պայմանավորվել են պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում ռուսական «Սբերբանկ»-ն անջատել տեղեկատվության փոխանցման և վճարումների միջբանկային SWIFT համակարգից։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Պատժամիջոցների այս փաթեթը ներառում է նաև այլ խիստ միջոցներ՝ ռուսական խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի համար»,- գրել է Եվրախորհրդի ղեկավարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: