ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի, որոնք ցանկանում են գնալ սեփական ճանապարհով, միայն թե նրանք վախենում են գլուխ բարձրացնել և բարձրաձայնել այդ մասին:
«Դոգմատիզմը, անցյալի բեռը, ճշմարտության աչքերին նայելու դժկամությունը անխուսափելիորեն բարձրացնում են Արևմուտքի կողմից հետագա չմտածված իմպուլսիվ գործողությունների վտանգը։ Բայց միաժամանակ այս իրավիճակը այն Ռուսաստանի համար բացահայտում է աշխարհում մեր համախոհներին, իսկ դուք գիտեք, որ նման համախոհները մեզ մոտ շատ են։ Ոմանք վախենում են, ճիշտ է, գլուխ բարձրացնել, և այդ մասին բարձրաձայն ասել», – ասել է Պուտինը։