Շվեյցարիայի իշխանությունները կտրուկ միջոցների են դիմում առաջիկա ձմռանն էներգիայի պակասի դեմ պայքարելու համար։ Նրանք որոշել են խնայել բնակարանների ջեռուցման վրաԼ Տեղեկատվությունը Blick-ին հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Պատիժներ են նախապատրաստվում «ջերմային ռեժիմը» խախտողների համար. նրանք, ովքեր կհամարձակվեն տներում 19 աստիճանից բարձր ջերմաստիճան ունենալ, սպառնում են խոշոր տուգանքներ։ Իսկ չարամիտ խախտողների համար նախատեսված է նաև մինչև երեք տարի ազատազրկում։
Իրավապահ մարմիններն արդեն պատրաստվում են արտակարգ միջոցառումների. ոստիկանության գլխավոր տնօրենն ավելի վաղ չէր բացառել, որ ձմռանը երկրում հոսանքազրկման պայմաններում հնարավոր են անկարգություններ և զանգվածային կողոպուտներ։