Սերբիայի ՆԳՆ-ն օրենքով սահմանված ժամկետներում կորոշի արգելել Բելգրադում միասեռականների շքերթը՝ անկարգությունների սպառնալիքի պատճառով, կազմակերպիչները կկարողանան բողոքարկել այն, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք դիտարկում ենք իրավիճակի լրջությունը, որում գտնվում է երկիրը։ Հիմարություններ չենք ասի, թե դա իբր «կապիկի ծաղիկի» պատճառով է։ Մեզ մտահոգում է անվտանգությունը, իրավիճակը բարդ է, չենք ցանկանում որևէ անկարգություն տեսնել»,- ասել է Վուչիչը։
Նա հավելել է, որ օրենքի համաձայն՝ շքերթի անցկացումն արգելելու մասին ոստիկանության որոշումը հայտարարվում է միջոցառման մեկնարկից ոչ ուշ, քան 36 ժամ առաջ, կազմակերպիչները օրենքով սահմանված կարգով կարող են բողոքարկել այն։