Ուկրաինայի բոլոր շրջաններում այսօր վաղ առավոտից օդային տագնապ Է հայտարարվել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նշվում է, որ կիրակի գիշերնն օդային տագնապ հայտարարելու ահազանգ արդեն եղել է, բայց հետո այն չեղարկվել է:
Աղբյուրը հայտնում է նաև, որ դեռ շաբաթ օրը տարբեր ժամանակահատվածներում օդային տագնապի ազդանշան է հնչել Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: