Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան մի շարք հայտարարություններով հանդես կգա, հաղորդում է ՌԴ «Առաջին ալիքը»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Այսօր երեկոյան սպասվում են Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Կրեմլից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ գտնվող տելեգրամյան ալիքը ևս հայտարարել է Բելառուսի նախագահի մի շարք հարցերի վերաբերյալ հայտարարությունների մասին, հայտնում է «РИА Новости»-ն