Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ուկրաինայի համար նախատեսված էլեկտրական սարքավորումների գնման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
«Ուկրաինայի կարիքների համար էներգետիկ սարքավորումներ ձեռք բերելուն օգնություն հատկացնելու որոշման համար ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,-գրել է Զելենսկին Twitter-ում՝ նշելով, որ «բարեկամ երկրների աջակցությունը կարևոր է էներգետիկ համալիրի կայունության ապահովման համար»:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 17-ին Ալիևը կարգադրություն Է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ որոշմամբ Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությանը 7,6 մլն դոլար է հատկացվելու։ Նշվում է, որ օգնությունը կներառի էլեկտրասարքավորումների գնում և մատակարարում Ուկրաինա: