Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կառավարության հետ կքննարկի Իսրայելում տիրող իրավիճակի կարգավորման Անկարայի դիվանագիտական քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Վաղը Բեշթեփի (Անկարա) նախագահի նստավայրում տեղի կունենա նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ կտրվի գնահատական արտաքին քաղաքական իրադարձություններին։ Նախագահը հետևում է Իսրայելում տիրող իրավիճակին, նա խորհրդի հետ կքննարկի դիվանագիտական ջանքերը, որոնք կարող է իրականացնել Անկարան՝ իրավիճակի կարգավորման համար», – ասել է գործակալության աղբյուրը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Վերջին տվյալներով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 600-ը։