Բոլոր տարածքային վեճերը պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Այսպես է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հնարավոր էսկալացիան։
Նա նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հարցերը լուծել բանակցությունների միջոցով։
«Վերադարձի և անկլավների փոխանակման հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով իր ունեցած եզակի քարտեզագրական տվյալները»,- ասել է նա:
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ «ՌԴ-ն խոսում է այն երթուղու մասին, որը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի հետ»,- նշել է նա։
Զախարովան նաև արդյունավետ է որակել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ խմբի աշխատանքները և կոչ արել վերականգնել այդ ձևաչափը:
«Վերջին նիստում 2023թ. հունիսին կողմերը մոտ էին տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման առումով բազմակողմանի փոխշահավետ որոշման ընդումանը: Գործընկերներին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել և վերականգնել եռակողմ ձևաչափը, այդ թվում՝ եռակողմ աշխատանքային խումբը»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: