Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Արցախում այսօր ցերեկը սպասվում է +9-ից +12 աստիճան տաքություն: Դեկտեմբերի 16-ի գիշերը սպասվում է +2-ից +6, ցերեկը՝ +11-ից +15 աստիճան: