Հայաստանում այսօր նշվում է հայկական կինոյի օրը: «Armenia Today-ը առանձնացրել է «Հայֆիլմի» լավագույն յոթնյակը՝ խմբագրակազմի նախասիրությամբ: Եվ այսպես.
1. «Առաջին սիրո երգը». ռեժիսորներ՝ Յուրի Երզինկյան և Լաերտ Վաղարշյան: Ֆիլմն էկրան է բարձրացել 1958 թվականին:
Երիտասարդ երգիչ Արսեն Վարունցը (Խորեն Աբրահամյան), որ երիտասարդ հասակում էր փառքը ճաշակել, չի կարողանում գլուխ հանել փառքի «քաղցր» բեռից: Ընտանիքը բաժանվում է, ձայնը՝ նստում: Երիտասարդ ճարտարապետն օգնում է նրան վերագտնել հավատն իր տաղանդի նկատմամբ և վերադարձնել կնոջ սերը:
Ֆիլմը հանդիսատեսի կողմից սիրվեց դերասանական փայլուն խաղի և գեղեցիկ երգերի շնորհիվ: Հետպատերազմական առաջին սովետական կինոնկարն էր, որ ջազ էր ներկայացնում: Ֆիլմի գլխավոր երգը, որի հեղինակը Առնո Բաբաջանյանն է, կատարել է Սերգեյ Դավթյանը:
2. «Ինչու է աղմկում գետը». 1958-ի կինո-դրաման պատմում է սահմանամերձ գյուղի բնակիչների և նրանցից մեկի՝ Աթանես Ղամբարյանի ծանր վիճակի մասին, որը փախել էր գերմանական գերությունից և հայտնվել Թուրքիայում:
3. «Եռանկյունի». 1967: Տասներեք տարեկան Հովիկն իր ամբողջ ժամանակն անցկացնում է հինգ դարբինների հետ: Նա պատմում նրանց մասին` սիրով ու ոգևորությամբ:
Մկոն ամուսնանում է ռուս աղջկա հետ: Ընկերներն անմիջապես չեն ընդունում Լյուբային: Հետո սկսվում է պատերազմը: Գասպարն օդանավ է նստում, բարձրանում է երկինք ու այլևս չի վերադառնում: Մկոն ու Լյուբան գնում են ռազմաճակատ և նույնպես չեն վերադառնում: Հովիկը մեծանում է, հրաժեշտ տալիս քաղաքին և գնում սովորելու …
Ֆիլմում նկարահանվել են հայ մեծանուն դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը և այլք:
4. «Հարսնացուն հյուսիսից». երաժշտական կատակերգություն 1975: Ինչպես ռուսական գյուղերում, այնպես էլ հայկականում անհիշելի ժամանակներից ընդունված է՝ հարսը պետք է թողնի հայրական օջախն ու գնա փեսայի տանն ապրելու: Բայց ո՞ր մայրը կցանկանար, որ իր միակ դուստրը մեկներ հեռավոր երկիր …
5. «Տղամարդիկ» ֆիլմը ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան, նկարահանվել է 1972 թ.-ին: Տաքսու վարորդներ `Վազգենը, Սաքոն, Սուրենը և Արամը ապրում են Երևանում: Ու մի օր քառյակի ամենահամեստ ու ամաչկոտ Արամը անպատասխան սիրահարվում է Կարինե անունով մի աղջկա: Երեք ընկերները փորձում են ամեն կերպ օգնել Արամին՝ սիրած կնոջը նվաճելու գործում…
6. «Մենք ենք՝ մեր սարերը». հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի էկրանավորումն է ՝ նկարահանված «Հայֆիլմ» կինոստուդիայում 1969 թվականին: Ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասաններ` Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Գալյա Նովենցը և ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:
7. «Մեր մանկության տանգոն» Ալբերտ Մկրտչյանի ֆիլմն է, որը մասամբ հիմնված է ռեժիսորի և նրա եղբոր ՝ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի մանկության հուշերի վրա: