ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հերթական բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք հավաքվել էին կառավարության դիմաց, հերթական անգամ պահանջելով, որ իշխանությունները բանակցեն ռուսական կողմի հետ՝ կազմակերպելով իրենց վերադարձը։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՌԴ դեսպանատուն։ Հիմա նրանք ԱԺ-ի մոտ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում։
Նշենք, որ օրեր առաջ ՌԴ մեկնել ցանկացողները կրկին բողոքի ակցիա էին անցկացրել ԱԺ-ի դիմաց։ Նրանց հետ հանդիպել էր ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ՌԴ մեկնողները բողոքի ակցիաներ են կազմակերպում։ ՌԴ-ն, կորոնավիրուսով պայմանավորված, այլ երկրների քաղաքացիություն չունեցող անձանց իր երկրի տարածք մուտք գործել չի թույլատրում։
Բացեք ՌԴ-ի հետ սահմանները․ բողոքի ակցիա
Բացեք ՌԴ-ի հետ սահմանները․ բողոքի ակցիա
Опубликовано Armenia Today – հայերեն Среда, 9 сентября 2020 г.