Քանի որ այս օրերին անընդհատ նույնաբովանդակ հարցերով դիմում եք Սյունիքի մարզպետարան, հարկ ենք համարում տարածված տարբեր տեղեկությունների վերաբերյալ տալ հետևյալ պարզաբանումները, հայտարարել են Սյունիքի մարզպետարանից։
- «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են,
- մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ,
- մարզում որևէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում,
- Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում,
- Կապանի օդանավակայանը գտնվում է և կմնա Կապան համայնքի տարածքում»,- հայտնում է մարզպետարանը։