Վերաքննիչ քրեական դատարանը բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երիմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում ասաց Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը։
«Շատ տհաճ իրավիճակ է ստեղծվել։ Նորից կդիմենք դատարան։ Նաև 15 օրյա ժամեկտում կփորձենք կալանավորման հարցի հետ կապված վարույթ իրականցնող մարմնի հետ որոշակի համաձայնության գալ»,- ասաց փաստաբանը։