Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի Յայլադերե շրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում են Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունից (AFAD)։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03։49-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: