ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կոմունիստական առաջնորդ Վլադիմիր Լենինն իր համախոհների հետ ստեղծել է Ուկրաինան: Այս մասին Նա ասել է փետրվարի 21-ի երեկոյան՝ ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում։
Նրա խոսքով՝ ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից։
«Այն այդպես էլ կարելի է անվանել՝ Ուկրաինան Լենինի անունով։ Եվ հիմա այնտեղ տապալվում են Լենինի հուշարձանները և դեկոմունիզացիա են իրականացնում։ Ցանկանո՞ւմ եք դեկոմունիզացիա։ Մեզ դա միանգամայն ձեռնտու է։ Մենք պատրաստ ենք ձեզ ցույց տալ, թե ինչ է իսկական դեկոմունիզացիան»,- հայտարարել Է Պուտինը։