Հունիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի պետական ջազ նվագախումբը և միջազգային հեղինակավոր «Большой джаз» մրցույթի դափնեկիրներ՝ շեփորահար Տիգրան Հարությունյանը և Դանիել Մելքոնյանը հանդես կգան համատեղ համերգով:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ նվագախումբը կներկայացնի նոր ծրագիր՝ բաղկացած բազմերանգ և բազմաոճ, արտասահմանյան և հայ հեղինակների ստեղծագործություններից: