Մահացել է սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը: Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնել սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի մահվան կապակցությամբ :
Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00՝ Շահումյանի «Սան Լազարո» սգո սրահում։ Վերջին հրաժեշտը՝ հունվարի 9-ին, նույն տեղից՝ ժամը 14-ին։
Լիպարիտ Սարգսյանը բազմաժանր գրող էր, բազմաթիվ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների հեղինակ էր: Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի և մանուկ ընթերցողներին։ Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով։ Նա։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։