Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն Մարատ Աճեմյանը դուրս է եկել Հորդանանում ընթացող աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
45 կգ քաշային Աճեմյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել է Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր, իրանցի Ահմադ Բադրադդինիին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շահիդ Նաբիևը։
Առաջնությունը տեղի է ունենում օգոստոսի 19-25-ն Ամմանում։ Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ։ Մրցումային առաջին օրը Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դուրս էին եկել կիսաեզրափակիչ, սակայն պարտվել էին իրենց մրցակիցներին։ Մխիթարյանն ու Գրիգորյանը կպայքարեն բրոնզի համար։
Աճեմյանը հունիսին դարձել էր Սերբիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...