Օգոստոսի 28-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, Telegram-ի իր ալիքում գրել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Միխայիլ Լեուսը։
«G2 դասի մագնիսական փոթորիկն սկսվել է օգոստոսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ից հետո։ Սա հինգ հնարավոր աղբյուրներից երկրորդն է»,- պատմել է Լեուսը:
Օդերևութաբանը նշել է, որ, հավանաբար, այդ մագնիսական փոթորիկը կարճատև կլինի, որի ուժգնությունը չի ավելանա։
Երկրի վրա նախորդ մագնիսական փոթորիկն սկսվել էր հուլիսի 30-ին և տևել մինչև օգոստոսի 1-ը։