Բաքվից Երևան է վերադառնում երկու հայ ռազմագերի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
Նա մանրամասնեց, որ հայ գերիների վերադարձի համար Բաքու է մեկնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ մեկ ժամից օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում։
Ըստ Ավագյանի՝ հայ գերիները վերադառնում են ՀՀ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի և Ռուստամ Մուրադովի միջև կայացած բանակցությունների արդյունքում։