Հոկտեմբերի 27-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական պատրաստության աստիճանը և խնդիրների իմացությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հերթապահությանն ընդգրկված անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։