Կառավարությունը 11 մլրդ դրամ (մոտ 28 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի պաշտպանության նախարարությանը՝ համաձայն ֆինանսների նախարարության կողմից պատրաստված համապատասխան փոփոխությունների նախագծի։ Համապատասխան որոշում կայացվեվ կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում։
Միջոցները կուղղվեն Հայաստանի զինված ուժերի կարիքները հոգալուն։
Մեկ այլ նախագծով՝ Պաշտպանության նախարարությունը կստանա նաև 825 մլն դրամ (2 մլն ԱՄՆ դոլար)՝ 2022 թվականի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերը ֆինանսավորելու համար։
Որոշման նախագծով նախատեսվում է վերաբաշխում, որն ուղղված է լինելու ՀՀ զինված ուժերի կարիքների բավարարմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը պաշտպանության նախարարությանը հատկացրել էր շուրջ 9 մլրդ դրամ։