Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից։
«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում »,- ասված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։
Վերջին տարիներին Գևորգ Եղիազարյանն ապրում էր ԱՄՆ-ում։