Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։ Այս մասին հայտբնել է Ermenihaber-ը։
Միխեևն ընդգծել է, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են հասել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կհաստատվեն։
Մինչ օրս Թուրքիան Ռուսաստանից C-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի 4 մարտկոց է գնել։ Նոր գործարքի արժեքը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, կկազմի 2․5 մլրդ դոլար։
Կողմերի միջև C-400 համակարգերի առաջին առուվաճառքի պայամանագրով նախատեսված մատակարարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից ավելի վաղ։ Առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերապահվել է C-400 ՀՕՊ համակարգերի գնման նախապատվության իրավունք։