Բրիտանական The Sun-ը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի՝ «Спутник V»-ի բանաձևը Օքսֆորդից «գողացել են Պուտինի լրտեսները»:
Հրատարակությունը նշում է, որ նմանատիպ բանաձևն օգտագործվում է Օքսֆորդի/AstraZeneca պատվաստանյութի ստեղծման համար:
Ռուսական «Спутник V» պատվաստանյութն օգտագործում է Օքսֆորդյան համանման տեխնոլոգիա, դրանք երկուսն էլ վեկտորային պատվաստանյութեր են՝ ի տարբերություն մյուս բոլոր դեղամիջոցների։
Հրապարակման հեղինակները պնդում են, որ Օքսֆորդի անվտանգության ծառայությունը ապացույցներ ունի հրապարակված վարկածի վերաբերյալ և այժմ վստահ է, որ պատվաստանյութի բանաձևը պատճենահանվել է, տվյալները գողացել է օտարերկրյա գործակալն անձամբ:
Կրեմլում լուրջ չեն վերաբերվել The Sun-ի հոդվածին՝ նշելով, որ այն ոչ գիտական թերթ է։