Դեկտեմբերի 13-ին մի շարք երթուղիների վարորդներ գործադուլ էին արել՝ դուրս չգալով երթուղի։ Ավտոբուսի վարորդները պահանջում էին, որպեսզի 15 օրվա համար վճարվեն 350-400 հազար դրամ։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանն էլ հայտարարեց, որ վարորդներն ամսական 15 օր աշխատելու համար ստանում են մաքուր 260 հազար դրամ աշխատավարձ։
Բողոքի ակցիայի ընթացքում ավտոբուսի վարորդները ներկայացրին իրենց պահանջները։
Ի վերջո, վարորդներն ու քաղաքապետարանը համաձայնության եկան, և օրվա վերջում ավտոբուսները գիծ դուրս եկան։
Նկատենք, որ այս ընթացքում հանրային տրանսպորտի պարկը թարմացվել է․ մի քանի նոր ավտոբուսներ են երթուղի դուրս եկել։
Armenia Today-ը զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու նրանց կարծիքը հանրային տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ։