Նավթի համաշխարհային գներն արագորեն աճում են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է, հասնելով մեկ բարելի դիմաց 29,3 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 27,24 դոլար:
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրները նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին նախնական համաձայնագիրը մարտի 6-ին կայացած բանակցություններում չեն ստորագրել: ՕՊԵԿ-ն առաջարկել էր լրացուցիչ նվազեցնել արդյունահանումը օրական 1,5 մլն բարելով մինչև ընթացիկ տարվա վերջը, սակայն Ռուսաստանը չի համաձայնել։ Ապրիլից արդյունահանման բոլոր սահմանափակումները կհանվեն:
Brent տեսակի նավթը, որը մարտի սկզբին mek բարելի դիմաց մոտ 50 դոլար էր, կրկնակի արժեզրկվել է․ չորեքշաբթի գինը նվազել է 25 դոլարից (նվազագույն արժեքը 2003 թվականից ի վեր):