«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ուզում է շահագործել Ծովակի պեմզային ավազների հանքավայրը։ Ընկերությունը մտադիր է օգտագործել Ծովակի պեմզայի ավազները Սոթքի ոսկու հանքի համար, գրում է «Հետքը»։
Նշվում է, որ Սոթքի ոսկու հանքի հետագա շահագործումը, նախատեսված է իրականացնել ստորգետնյա եղանակով, որի արդյունահանած տարածքները մտադիր են լցափակել պնդացող խառնուրդով։ Այդ խառնուրդի պատրաստման համար, որպես լցանյութ, նախատեսում են օգտագործել Ծովակի պեմզային ավազները։
Այդ նպատակով մշակվել է երկրաբանական ուսումնասիրության և հետախուզական աշխատանքների ծրագիր, որը ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ փորձաքննության։
Ծովակի պեմզայի ավազների հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Ծովակ բնակավայրում։ Ծովակը Սևանա լճի հարավ-արևելյան ափին է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա։ Հանքավայրի ամենակարճ հեռավորությունը մինչև Սևանա լիճ 2.7 կմ է, մինչև Սևան ազգային պարկ՝ 1 կմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։