Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
«Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ևս խախտել էր հրադադարը՝ կրակ բացելով Երասխի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել նաև Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հուլիսի 14-ին Արցախի ՊՆ-ն նույնպես տեղեկացրել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին։ Ադրբեջանի ԶՈւ-ն ժամը 11:00-ի սահմաններում Շուշիում 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ էր կիրառել։ Ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կիրառել էր 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ 19։20-ի սահմաններում արդեն կրակ էր բացել Մարտունու շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։