Գորիսում շինարարական եռուզեռ է: Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցությամբ, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը: