Իտալիայի Վերոնա քաղաքում «Ռոմեո և Ջուլիետ» դրամայի նոր տարբերակը կնկարահանվի: Այն նկարահանվելու է Netflix-ի համար: TACC-ը հայտնում է, որ այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է քաղաքապետ Ֆեդերիկո Սբոարինան:
«Netflix – ը որոշել է նոր ֆիլմ ստեղծել: Նա հստակեցրել է, որ նկարահանումներն առաջիկայում նախատեսվում է սկսել քաղաքի պատմական կենտրոնում, ինչպես նաեւ Ջուլիետայի տանը, որը զբոսաշրջիկների մոտ հայտնի է որպես Ջուլիետայի դամբարան:
Ֆիլմի հեղինակը ամերիկացի ռեժիսոր է, դերասաններին կներգրավեն տարբեր երկրներից: Նախագծի մանրամասները և ֆիլմի թողարկման պլանավորվող ամսաթիվը չեն նշվում: