Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) մինչև 69,6 կգ քաշային կարգում տարածաշրջանային տիտղոսներ նվաճած ռուսաստանցի Հուսեյն Բայսանգուրովը հաջորդ մենամարտը կանցկացնի հայազգի Մանուկ Դիլանյանի հետ:
Այս մասին TACC-ին հայտնել է մենամարտի պրոմոուտեր Զյակի Յունիսովը։ Մենամարտը կկայանա մարտի 27-ին, Մոսկվայում։
«Մարտի 27-ին Մոսկվայում տեղի կունենա «նոկաուտների արքաները» շարքի բռնցքամարտի 7-րդ մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը կլինի WBA և IBF վարկածով մայրցամաքային տիտղոսների նախկին տիրակալ, Հուսեյն Բայսանգուրովի վերադարձը ռինգ»,- ասել է Յունիսովը՝ հավելելով որ նրա մրցակիցը Հայաստանից Մանուկ Դիլանյանն է։
Դիլանյանը 27 տարեկան է։ Իր կարիերայում հաղթանակներով աչքի ընկած հայ բռնցքամարտիկը մենամարտել է այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսիք են ռուսաստանցիներ Մագոմեդ Կուրբանովն ու Խարիտոն Ագրբան: Բայսանգուրովը 27 տարեկան է։ Վերջին երկու մենամարտերը Բայսանգուրովն անցկացրել է Ուկրաինայում։ Նա WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Զաուրբեկ Բայսանգուրովի զարմիկն է։