Վերջին օրերին կարկտահարության, փոթորկալից քամու պատճառով Արմավիրի մարզի ավելի քան քսան համայնքներում ավերածություններ են եղել։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը։
«Արմավիրում կան գյուղեր, որտեղ գյուղացին բերքն ամբողջովին կորցրել է։ Գյուղացին կանգնել է անելանելի վիճակի առաջ։ Գյուղացին վարկերի տակ է, և չի կարողանալու վաղվա օրն ապահովել։ Այս օրհասական պահին պետությունը պետք է նրա կողքին կանգնի»,-ասաց նա՝ ներկայացնելով իր առաջարկը։
Մանրամասները՝ տեսանյութում․